Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



08 մայիսի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՅՈՒՐԻԿ ԱՐՏԱՇԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս/Էջմ/ գյուղի բնակիչ Յուրիկ Արտաշի Վարդանյանը /ծնվ.1955թ./ դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Արաքս/Էջմ/ գյուղի Րաֆֆու փողոց 4 հասցեում գտնվող, իրեն պատկանող /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի` 2024թ-ի թիվ1571 սեղանամատյանի/ 0,25հա օրինական հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս/Էջմ/ գյուղի Րաֆֆու փողոց 4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Յուրիկ Արտաշի Վարդանյանի /ծնվ.1955թ./ գույքային իրավունքները՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 0,25 հա օրինական հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն` 134,8քմ կառուցված 1977թ, բնակելի տուն նկուղ` 1,1քմ կառուցված 1977թ, օժանդակ շինություն՝ 5,1քմ կառուցված 1977թ./: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:

3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել բնակելի տուն` Յուրիկ Արտաշի Վարդանյանի /ծնվ.1955թ./ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:

4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Արաքս/Էջմ/, Րաֆֆու փողոց 4 հասցե:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝49c28ffc-f9cf-4540-b3b3-c0bf17aa4a78



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner