Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 16/02/2023 15:00
Վարող ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՎայրԱրաքս համայնք, Առատաշեն գյուղ
Մասնակիցներ ԼՈՒԻԶԱ ՂԱԶԱՐՅԱՆ, ԹԵՀՄԻՆԵ ԱՆԴՐԻԱՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՆՎԱՐԴ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՆԱԶԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ, ԼԻԼԻԹ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՆԱԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՆԻ ԶԱՔԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանդիպում Արաքս համայնքի մանկապարտեզների տնօրենների հետ
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.

(Ղ. Ղազարյան) - 16.02.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների ժամկետների խախտումներ չկան։

(Ղ. Ղազարյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։

2. Աշխատակազմի համայնքային ծառայության թափուր հաստիքների մրցույթների անցկացման մասին.

(Ղ. Ղազարյան)   - Ընթացիկ ամսվա ընթացքում կկայանան մանկապարտեզներում թափուր հաստիքների (դայակ, դաստիարակ) համար հայտարարված մրցույթներ։ Հանձնարարավեց լինել ուշադիր և հետևողական աշխատակիցների հանդեպ:

Ընդունվեց ի գիտություն։

3. Համայնքի ավագանու հերթական նիստի մասին.

(Ղ. Ղազարյան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) - 2023 թվականի մարտի 14-ի հերթական նիստի օրակարգային հարցերի նախագծերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 7-ն է։ Առաջարկությունների համար հանձնարարվեց դիմել աշխատակազմի քարտուղար Վ. Վարդանյանին:

Ընդունվեց ի գիտություն։

Ապահովել համայնքի ավագանու 14.03.2023 թվականի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների բնականոն ընթացքը։

4. Համայնքի մանկապարտեզներում առկա խնդիրների վերաբերյալ.

(Ղ. Ղազարյան)-   Համայնքի բոլոր ՀՈԱԿ-ներում (ներառյալ՝ մանկապարտեզներում) օրենսդրությամբ սահմանված կարգով ընթանում է իրական շահառուների հայտարարագրման գործընթացը։ ՀՈԱԿ-ների մի մասն արդեն իսկ ավարտել է հայտարարագրումը, իսկ մյուս մասի մոտ գործընթացը գտնվում է ավարտական փուլում։

(Ղ. Ղազարյան) – Շարունակաբար հետևել գործընթացին և պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն։

Ընդունվեց ի կատարումն։

Քննարկվեցին  մանկապարտեզներում երեխաների հարմարավետության, խաղահրապարակների մաքրության պահպանման և այլ հարցեր:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner