Հիմք ընդունելով Արաքս համայնքի ավագանու 2022 թ. հունվարի 27-ի «Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշման պահանջները, հրավիրում ենք Ձեզ՝ անդամակցելու համայնքի ղեկավարին կից, հասարակական կարգով գործող հետևյալ խորհրդակցական մարմններին.
1.Արաքս համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմին
2.Քաղաքաշինության,հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմին
3.Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական /այդ թվում՝ երեխաների պաշտպանության/ հարցերի խորհրդակցական մարմին
Խորհրդակցական մարմնին անդամակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի մայիսի 5-ը դիմում ներկայացնել համայնքի ղեկավարին (դիմումի ձևը կարելի է վերցնել համայնքի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնից) կամ առցանց լրացնել համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված դիմումի ձևը:
Դիմում կարող է ներկայացնել 18 տարին լրացած յուրաքանաչյուր անձ՝ ինքնառաջադրմամբ կամ որևէ կազմակերպության (խմբի) ներկայացմամբ:
1. Խորհրդակցական մարմնի անդամներին նշանակում է համայնքի ղեկավարը՝ այդ նպատակով նրա կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից անցկացվող հարցազրույցի արդյունքների հիման վրա:
Թեկնածուների ընտրության ժամանակ կարող են հաշվի առնվել հետևյալ չափանիշները.
1) թեկնածուի կրթական ցենզը.
2) համայնքի բնակչության տարբեր խմբեր ներկայացնող անձանց (կանայք, երիտասարդներ, խոցելի խմբեր, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածիկազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն) ներկայացուցչության ապահովումը.
3) հասարակական կարգով աշխատանքներ կատարելու նախկին փորձը.
4) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի ներկայացուցչության ապահովումը.
5) հարցազրույցի արդյունքները
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և հետագա գործունեության հարցում:
Հարգանքով՝ Արաքս համայնքի ղեկավար՝ Ղազար Ղազարյան