Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2020,Հոկտեմբեր 29 - 2028,Հոկտեմբեր 29
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Հոկտեմբեր 5 - 2028,Նոյեմբեր 2
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Օգոստոս 6 - 2028,Օգոստոս 4
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Հունիս 8 - 2026,Հունիս 11
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Մայիս 21 - 2029,Մայիս 22
ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
2019,Սեպտեմբեր 17 - 2028,Սեպտեմբեր 17
ԱՃՈՒՐԴ - ՎԱՃԱՌՔ
2019,Սեպտեմբեր 17 - 2028,Սեպտեմբեր 17

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Լուսագյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիլիթ Պողոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
10/07/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
07/08/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1)բարձրագույն կրթություն.
2)«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը.
3) Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1)տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2)ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4)աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5)ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6)առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.
6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.
7)65 տարին լրացած քաղաքացիները:
 Վերը նշված մրցույթը կկայանա 2023թ. օգոստոսի 15-ին ժամը 15:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. Օգոստոսի 01-ը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Արաքսի համայնքապետարանի շենքում /գ․Գայ,Ա․Խաչատրյան 1/:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները աշխատակազմ են ներկայացնում`
1)դիմում.
2)մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4)ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09:00-13:00 և 14:00-ից 18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2023թ. Օգոստոսի 07-ը մինչև ժամը 18:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Արաքսի համայնքապետարանի աշխատակազմ / գ․Առատաշեն, Մ․Մաշտոցի 2 կամ գ․Գայ,Ա․Խաչատրյան 1/, հեռ. 094304769 / կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր Աբովյան 71/:

Բոլորը
Ավագանու նիստեր
Հերթական նիստ 22/04/2024
Մասնակցե՛ք Արաքս համայնքի զարգացմանը
Կապույտ վառելիքը՝ բաղձալի երազանք
Հերթական նիստ 12/12/2023
Արտահերթ նիստ 20/12/2023
Հերթական նիստ 15/02/2024
Հերթական նիստ 18/03/2024
Քաղաքացիների սպասարկման գրասենյակ
Մեծամոր, Արաքս և Հայկաշեն գյուղերի գազաֆիկացում
Արտահերթ նիստ 27/01/2022
Հերթական նիստ 08/02/2022
Հերթական նիստ 08/04/2022
Արտահերթ նիստ 25/04/2022
Հերթական նիստ 01/05/2022
Արտահերթ նիստ 20/05/2022
Հերթական նիստ 13/06/2022
Արտահերթ նիստ 29/06/2022
Արտահերթ նիստ 28/07/2022
Հերթական նիստ 14/10/2022
Արտահերթ նիստ 14/11/2022
Հերթական նիստ 14/12/2022
Արտահերթ նիստ 28/12/2022
Արտահերթ նիստ 29/12/2022
Արտահերթ նիստ 12/01/2023
Հերթական նիստ 14/02/2023
Հերթական նիստ 14/03/2023
Հերթական նիստ 14/04/2023
Հերթական նիստ 15/05/2023
Արտահերթ նիստ 02/06/2023
Հերթական նիստ 14/06/2023
Արտահերթ նիստ 28/06/2023
Արտահերթ նիստ 28/07/2023
Հերթական նիստ 12/09/2023
Հերթական նիստ 12/10/2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner