Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2020,Հոկտեմբեր 29 - 2028,Հոկտեմբեր 29
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Հոկտեմբեր 5 - 2028,Նոյեմբեր 2
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Օգոստոս 6 - 2028,Օգոստոս 4
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Հունիս 8 - 2026,Հունիս 11
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Մայիս 21 - 2029,Մայիս 22
ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
2019,Սեպտեմբեր 17 - 2028,Սեպտեմբեր 17
ԱՃՈՒՐԴ - ՎԱՃԱՌՔ
2019,Սեպտեմբեր 17 - 2028,Սեպտեմբեր 17

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՄՐՑՈՒՅԹ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիլիթ Պողոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/02/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
01/03/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

   Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս  համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի  գլխավոր մասնագետի իրավունքները և պարտականությունները.

ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
գ)անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.

ե)անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

 զ)իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.

է) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.                                ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։ Բաժնի գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

ա)բարձրագույն կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ.

բ) ունի «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «ՀՀ Սահմանադրության մասին», «Հաշվապահական հաշվառման  մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին»,  Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ Հարկային օրենսգիրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե) տիրապետում է գնումների գործընթացին:                                                                 զ) տիրապետում է առնվազն մեկ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի։

    Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Արաքսի համայնքապետարանի շենքում (գ․ Գայ Ա․Խաչատրյան 1):

Դիմող քաղաքացիները Արաքսի համայնքապետարան (գ․Գայ Ա․Խաչատրյան 1) կամ ՀՀ Արմավիրի մարզպետարան (ք.Արմավիր, Աբովյան 71) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.

դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

զ) օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.

ե) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.

զ) անձնագրի պատճենը:

է)  սոցիալական քարտը և քարտի պատճեն:

Մրցույթին  մասնակցել  կարող  են  պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ  քաղաքացիները  և  ՀՀ–ում  փախստականի  կարգավիճակ  ունեցող անձիք:

Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:

Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնելու ունակություն  և պատասխանատվության զգացում:

Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից ՝ ՀՀ Սահմանադրություն, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենք, <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենք, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ հողային օրենսգիրք, <<Քաղաքաշինության մասին>>, <<Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին>>, <<Հրապարակային սակարկությունների մասին>>, <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենք,  ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումներ:

Թափուր պաշտոնի համար նշանակված  մրցույթը կկայանա 2024թ. մարտի 1-ին ժամը 12:00-ին:

Մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024թ. փետրվարի 15-ը, մինչև ժամը 18:00-ն:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը  09:00-13:00 և 14:00-ից 18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:

Եթե փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա վերջնաժամկետի օր է համարվում դրան հաջորդող  աշխատանքային օրը:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրի և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարան /գ. Գայ, Ա․ Խաչատրյան 1 / հեռ. 060-88-77-77/, կամ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի  ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն / հասցեն` ք. Արմավիր, Աբովյան 71, հեռ.՝ 0237-2-07-70, 0237 -2-76-49/:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (25.2ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստեր
Հերթական նիստ 22/04/2024
Մասնակցե՛ք Արաքս համայնքի զարգացմանը
Կապույտ վառելիքը՝ բաղձալի երազանք
Հերթական նիստ 12/12/2023
Արտահերթ նիստ 20/12/2023
Հերթական նիստ 15/02/2024
Հերթական նիստ 18/03/2024
Քաղաքացիների սպասարկման գրասենյակ
Մեծամոր, Արաքս և Հայկաշեն գյուղերի գազաֆիկացում
Արտահերթ նիստ 27/01/2022
Հերթական նիստ 08/02/2022
Հերթական նիստ 08/04/2022
Արտահերթ նիստ 25/04/2022
Հերթական նիստ 01/05/2022
Արտահերթ նիստ 20/05/2022
Հերթական նիստ 13/06/2022
Արտահերթ նիստ 29/06/2022
Արտահերթ նիստ 28/07/2022
Հերթական նիստ 14/10/2022
Արտահերթ նիստ 14/11/2022
Հերթական նիստ 14/12/2022
Արտահերթ նիստ 28/12/2022
Արտահերթ նիստ 29/12/2022
Արտահերթ նիստ 12/01/2023
Հերթական նիստ 14/02/2023
Հերթական նիստ 14/03/2023
Հերթական նիստ 14/04/2023
Հերթական նիստ 15/05/2023
Արտահերթ նիստ 02/06/2023
Հերթական նիստ 14/06/2023
Արտահերթ նիստ 28/06/2023
Արտահերթ նիստ 28/07/2023
Հերթական նիստ 12/09/2023
Հերթական նիստ 12/10/2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner