Սույն թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 12:00-ին, Ջրառատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Ջրառատ բնակավայրի բնակիչ Սամվել Համլետի Խաչատրյանի դիմումի համաձայն ՝ 04-085-0030-0042 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,3 հեկտար իրեն օտարելու և բացառապես իր սեփական ջանքերով մատուռ կառուցելու մասին հանրային լսում։
Նշենք, որ ներկայումս հողամասը հանդիսանում է չբարեկարգված, չօգտագործվող հողամաս, և բնակավայրում չկա մատուռ կամ եկեղեցի, ըստ այդմ կառուցվելու դեպքում ազգաբնակչությունը կունենա կրոնական և հոգևոր կենտրոն։
Ակնկալվում է բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը վերոնշյալ հարցի քննարկմանը: